ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար կարևոր է, որ ՄՔԴ-ին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. Կրեմլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով նրան, որ Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը:

«Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո անդամակցությունը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Մոսկվայի համար այդ հարաբերությունները թանկ են, Մոսկվան ձգտում է զարգացնել դրանք»,-ասել է Պեսկովը:

Հայաստանն այսօր պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին․ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը։

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:

Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի ստատուտին միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

Մոսկվայի դժգոհության պատճառն այն է, որ անցած տարի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման միջազգային օրդեր է տվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular