ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում ներկլանային պայքարը հասել է եռման կետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներկլանային պայքարը հասել է բավականին լուրջ թեժացման։ Երեկ էկոնոմիկայի նախարարության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վկայում էին, որ Փաշինյանն առանձնապես մտադիր չէ հանգիստ հետևել իր իշխանության մեջ կատարվող իրադարձություններին և պատժելու է բոլորին, ովքեր դուրս են գալիս իր ենթակայությունից։

Հիշեցնենք՝ նախ աշխատանքից ազատեցին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, ապա և ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն ներխուժեցին նախարարություն՝ խուզարկություններ իրականացնելով թե՛ ներսում, թե՛ 15 այլ վայրերում։ Արդյունքում վարչության պետերից մեկին և փոխնախարարին ձերբակալել են՝ բավականին լուրջ չարաշահումների մեղադրանք առաջադրել։

Անի Իսպիրայնը տակավին մեկ ամիս առաջ նշանակվել էր պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ Մինչ այդ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը։ Իսպիրյանը «Ի գործ» ծրագրով Հայաստան գալով՝ կարճ ժամանակում բավականին լուրջ կարիերայի աճ էր գրանցել և նախարարությունում համարվում էր հենց Ավինյանի հովանավորյալը։ Փաստացի այս ձերբակալությամբ Փաշինյանը լուրջ հարված է հասցնում Տիգրան Ավինյանին։ Վերջինիս, ի դեպ, նախօրեին հրավիրել էին Ազգային ժողով և բավականին կոշտ խոսակցություն էր եղել Երևանի քաղաքապետի ու «Քաղաքացիական պայմանգիր» խնբակցության անդամների միջև։ Նույն այդ ընթացքում, երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Ձերբակալության մասին դեռևս մանրամասներ հայտնի չէ, ըստ փաստաբանի, կապված է նախկին աշխատավայրի հետ։ Այդ ընթացքում, մինչ Ավինյանը և Ալեն Սիմոնյանը տվայտվում էին իշխանության հարվածներից, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ համերգի էր գնացել, նրա ծնունդը շնորհավորել, Աննա Հակոբյանն էլ նոր ֆոտոշարք էր հրապարակել, կարծես հասկացնելով, թե ով է կանգնած այս ամենի ետևում։

Անահիտ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular