ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ մեղադրում են՝ փողը տալիս եք, հետո քար ու փայտով ընկնում եք մեր հետևից․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ պետական գնումներին։ Նա այս հարցում մի քանի խնդիրներ է տեսնում։

«Մենք միտում ենք տեսնում, որ լուրջ կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որոնք մենք կցանկանայինք, որ մեզ հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ։ Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին։ Մենք երբեմն էլ քիչ ՕԳԳ ենք անում, և համակարգը լրացուցիչ լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝ գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, թե այս մեկն այն մեկի հետ «ատկատ» է անելու, գործ չունենք։ Սա մեզ համար խնդիր է։ Ասում են՝ ավելի լավ է կառավարության հետ գործ չունենանք։ Պետք է գնումների համակարգում չարաշահումների տեղ չթողնվի։ Մեզ շատ դեպքերում մեղադրում են, թե փողը տալիս եք, հետո քար ու փայտով ընկնում եք մեր հետևից»,- նկատեց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս հարցը պետք է կարգավորվի օրենսդրությամբ։

Փաշինյանն ասաց, որ ընկերություները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular