ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռանալու Հայաստանի քայլերը չափազանց վտանգավոր խաղ է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա խզվածքը գնալով ավելի է խորանում։ Ի վերջո Ռուսաստանն այլևս բացահայտ իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությանը։ Երեկ էլ հերթական անգամ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է  պաշտոնական մեկնաբանել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց Խավիեր Կոլոմինայի, Հյուսիսատլանտյան դաշինքի և Երևանի դիրքորոշումների մերձեցման մասին հայտարարությունները։

«Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը»,- նշել է Զախարովան և հավելել. «Եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, նախ պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կարելի է հանգեցնել»։

Տարրական բան, ըստ Զախարովայի, պետք է բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում որևէ երկիր, կարդալ պատմության դասագրքերը. «Արևմուտքը բոլորին է խորհուրդներ տալիս, հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են այդ խոստումները կատարվել»,- նշում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանություններն այլևս անցել են արևմուտքի լիակատար կառավարման տակ և իրենց բոլոր գործողությունները համակարգում ու համադրում են հենց արևմտյան կառույցների, հատուկ ծառայությունների, քաղաքական գործիչների հետ։ Թե դրանից ի՞նչ օգուտ է ստացել Հայաստանը որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա, ընդհակառակը, Հայաստանը հասցրել է փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ գործընկեր բոլոր դաշնակիցների հետ, իսկ Ադրբեջանն էլ օգտվելով իրավիճակից, ավելի ու ավելի շատ է մերձեցման գնում Կրեմլի հետ։

Ամիսներ առաջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ընդգծել է, թե այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։
«Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները, Հայաստանը պետք է դա հասկանա՝ տեսնելով, թե Արցախում ինչ եղավ, հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։ Ուզում են հետևություններ անենք, չեմ ուզում շարունակել, բայց կրկնեմ հայերն Արցախից դուրս եկան, ռուսական զորքը մնաց։ Այս թեմայով մնացած զարգացումները թող մեր քաղաքական գործիչները մտածեն, ինչ են հիմա ասում, ես դրա համար եմ ասում, մենք վտանգի տակ ենք և մեր այսօրվա հիմնական հակառակորդը, ցավոք, մեր ղեկավարությունն է», - նշում է իր խոսքում Կարապետյանը։

Իրոք, Հայաստանի գործող իշխանությունների քայլերն ի վերջո լրջագույն խնդիրներ են հարուցելու հենց մեր պետության համար, անգամ Ռուսաստանն իր ունեցած ռեսուրսներով, մարդկային ուժով և ռազմական հզորությամբ կարողանում է պայքարել աշխարհի հզորների դեմ։ Հայաստանն այսօր գտնվում է մի իրավիճակում, որտեղ նույնիսկ շրջապատված է մեծամասամբ բավական հզոր թշնամիներով և սեփական անվտանգային համակարգը կառուցելու, ամրապնդելու և զարգացնելու փոխարեն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Նման քայլի հետևանքով 20-րդ դարասկզբին մեկ անգամ արդեն հայ ժողովուրդն անցել է աղետի միջով, նոր աղետը կարող է վերջնականապես հանգեցնել պետականության կորստի։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular