ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիայի հո՞տ է գալիս. համացանցում քանդել են Հայաստանի ՊՆ-ի ու ՆԱՏՕ-ի «գաղտնիքների կծիկը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ համացանցում բացատրել են այն, թե ինչո՞ւ է Հայաստանը որոշել նոր զինվորական համազգեստ ընդունել հաշվի առնելով Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշները: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցանկանում է նոր համազգեստ ներկայացնել, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի դաշինքնի բոլոր չափանիշներին։

«Ծիծակ» հեռագրային ալիքը, հղում անելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, գրել է, որ ավելի տրամաբանական կլիներ նոր համազգեստի ձևը մշակել հաշվի առնելով հայկական լանդշաֆտը և բնակլիմայական պայմաններն, այլ ոչ թե հենվել արևմտյան չափանիշների վրա։ Ավելին, ինչպես հավելել է ընդդիմադիրը, նոր համազգեստի ընտրության մրցույթը դեռ չի կայացել, ինչը նույնպես հարցեր է առաջացնում:

«Ծիծակ»-ի ադմիններն առաջ են քաշել կատարվածի իրենց վարկածը. «Ինչ վերաբերում է տենդերներին, ապա ինչո՞ւ ՆԱՏՕ-ի հետ գաղափարական միասնության ֆոնին լրացուցիչ գումար չաշխատել»: Ամփոփելով աղբյուրը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է ևս մեկ քայլ անել բանակը ՆԱՏՕ-ի ձևաչափին ստանդարտացնելու ուղղությամբ, իսկ դա, ակնհայտորեն, չի բխում Հայաստանի շահերից։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է և հետևաբար, առաջին հերթին պետք է ամրապնդի ռազմաքաղաքական հարաբերություններն այդ դաշնակից բլոկի երկրների հետ։ Արդյո՞ք Փաշինյանն իսկապես մտադիր է լքել ՀԱՊԿ-ը, այդ հարցը դեռ շատերի համար մեծ առեղծված է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular