ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ԱԺ ընտրություններից առաջ մարդիկ կաշառք վերցրին.Հոգեբանը՝ պատճառների մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները  ցույց տվեցին՝ արժեքների շատ լուրջ հետընթաց է տեղի ունեցել»,-արձանագրում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ հասարակությունն աղքատ է, իսկ աղքատ մարդու հոգեբանությունը փոխվում է: Նրա համար շատ դժվար է արժանապատիվ կեցվածք ընդունելը:

«Մտածում ես՝ եթե մարդը 10.000 դրամն է վերցնում, ուրեմն կենսական նշանակություն ունի: Պետք է հասկանալ նրանց հոգեվիճակը՝ միևնույն ժամանակ մտածելով, թե  ինչո՞ւ են այդքան խեղճացել նրանք»,-նշում է հոգեբանը:

Հարցին՝ որտե՞ղ ենք սխալվել, գուցե ընտանիքի՞ց, դպրոցի՞ց է գալիս այս ամենը, Կարինե Նալչաջյանը նկատեց.

«Գիտե՞ք, մարդիկ ծնվում են շատ արդար, մաքուր: Մեծերից մեկը մի խոսք ունի՝  «Երեխաներ, իսկ հետո սրիկաներ: Այսինքն, մարդը կարծես թե պատրաստ է դեպի լավը գնալ: Տեսե՛ք, թե հայ երեխաները առավոտից մինչ երեկո ի՞նչ են դիտում հեռուստատեսությամբ: Անհասկանալի  սերիալներ, «զզվելի հումոր»: Այսինքն, կարևոր է՝ ինչի՞ վրա ես ծիծաղում: Հումորը շատ լուրջ է, այն ինտելեկտուալ ապրում է: Իսկապես ծիծաղելի մի բան ստեղծելու համար շատ մեծ խելք է հարկավոր: Եվ նրանք, որոնց ձեռքում դաստիարակությունը, կրթությունը ու մի շարք լծակներ են, ոչ թե պետք է իջնեն, այլ՝ բարձրանան ու բարձրացնեն: Հաճախ լսում եմ՝ մշակույթի ոլորտի պատասխանատուներն ասում են, թե ժողովուրդը դա է պահանջում, դա ենք տալիս: Ներողություն, ուրեմն ձեր գոյությունն իզուր է»:

Հոգեբանը ընդգծում  է՝ արժեքների անկումն ու աղքատացումը մարդու մոտ ստեղծում են ձեռքբերովի անօգնականություն, այն  է՝ մեկից կախման մեջ լինելը, նվաստանալը, որոշում չկայացնելը.

«Ընտրությունների ժամանակ էլ մտածում  են՝ հազիվ պահը եկել է, էկրաններից երևացող մեծ ու կարևոր մարդիկ էլ ասում են՝ «ես քեզ սիրում եմ» ու ասենք կոշիկի գումար են տալիս, վերցնում է: Նրան մեղադրելը սխալ է, պատճառները պետք է հասկանալ»,-ընդգծեց Կարինե Նալչաջյանը:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular