ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1868– ծնվել է հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։

1888- վախճանվել է  նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։

1893- բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը:

1897 –ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալյանը։

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը:

1921- հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից Թերլեմեզյանի անվան):

-ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։

1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։

1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որն անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։

1937 - ծնվել է  ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։

1944– վախճանվել է  ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը։

1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։

2001- գիշերը ձկների զանգվածային թունավորում է տեղի ունեցել Դեբեդ գետում, առավոտյան մարդիկ գետից հարյուրավոր անշնչացած ձկներ են հավաքել:

2007-Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը դարձել է «Կոնվերս բանկ»-ի սեփականատեր։

2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

2013 —Վախճանվել է հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

2018- Գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է, որ Կառավարության նիստերը պետք է դառնան դռնփակ:

2020-կառավարությունն արտահերթ որոշմամբ վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացրել է նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV):

2021-սկսել է գործել հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնը:

2022- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները կասեցվել են, պաշտոնակատար է դարձել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

481 —Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։

 525 —վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։

1327 —Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։

1411– ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

1587 —Անգլիայի թագաուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։

1662 —չին գեներալ Չժեն Չենգունը 9-ամյա պաշարումից հետո գրավել է  «Զելանդիա» ամրոցը, որով Ֆորմազայից (Թայվան) քշվել են հոլանդացի գաղութարարները։

1709 —Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։

1796 —Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։

1814-հրատարակվել է Բայրոնի «Կորսարը» և նույն օրը վաճառվել է դրա 10 000 օրինակ։

1893-Թոմաս էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որն անվանվել է «Սև Մարիա»։

1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1901– ծնվել է ամերիկացի դերասան, 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը հանդիսացող Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։

1920 - ծնվել է չին ծագումով ֆրանսիացի նկարիչ Ցզյաո Վու-Կինը։

1924 —Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։

 1926 - ծնվել է  ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։

1940 —խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։

1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։

1949-RCA ընկերությունը թողարկել է առաջին 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։

1958- ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։

1971 —ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։

1979 —15 տարյա արտաքսումից հետո Իրան է վերադարձել Այոթալլա Հոմեյնին։

2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։

2008– Վիքի ճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։

2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular