ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հայտնել է դատախազությունը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մ.Գ.-ին:

Դատախազը 2023 թվականի հուլիսի 28-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), իսկ 2023 թվականի հուլիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև զինծառայող, դիրքի ավագ Տ.Ս.-ի նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու և սպանության դեպքը պարտակելու համար:

Ա.Հ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Տ.Ս.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular