ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական եւ բնակարանային խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ:  112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա:

«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:

Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular