ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հարված՝ հայկական ավանդական ընտանիքին. Փաշինյանը կկատարի Արևմուտքի պահանջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 կին պատգամավորներ աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով զուգընկեր տերմինը: Ըստ էության, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վադանյանը պետության հիմնասյուն համարվող ընտանիքի ձեւակերպումը խեղաթյուրել են: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, բայց ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները, ինչը, ըստ էության, իր մեջ լրջագույն վտանգ է պարունակում: Ինչպես երևում է՝ ՔՊ-ականները պատրաստվում են նոր Սահմանադրության մեջ ամրագրել նաև գենդերային հավասարության սկզբունքը և ընդունել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան:

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի ակտիվ լոբբինգով են զբաղված վերջին տարիների ընթացքում:  «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը Հայաստանում իբր պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության համար, ընտանեկան բռնության դեմ: Սակայն իրականում նրա գործունեության բուն նպատակը փոքր-ինչ այլ է: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամներն այս հարցում հետ չեն մնում: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2020թ. մարտի 1-3-ը տրանս ճամբար է կազմակերպում տրանս անձանց, տրանս ակտիվիստների և տրանս անձանց ընտանիքի անդամների համար։ Նշենք, որ տրանսգենդերների խնդիրներով զբաղվող «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնական աջակիցը և ֆինանսավորողը հանդիսանում է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կողմից, որի վանաձորյան գրասենյակի ղեկավարը հանդիսանում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Նոր Սերունդ» ՀԿ-ի ֆինանսավորողներն են նաև USAID-ը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը, Նիդերլանդների Թագավորությունը և այլն: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ, որի հիմնական ֆինանսավորողը կրկին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» է (Սորոսի հիմնադրամ): 

Ինչպես տեսնում ենք՝ իշխող քաղաքական թիմը հերթական անգամ Արևմուտքի պահանջները կատարելու և Արևմուտքին հաճոյանալու նպատակով հարվածի տակ է դնում հայ ինքնությունն ու ազգային արժեքները, ավանդական ընտանիքն ու մեր բոլորիս երեխաների ապագան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular