ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ Գոհար Ավետիսյանի և ռուս հաղորդավարուհու միջև. Գոհարը վիրավորված է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ինստագրամի իր էջում ծավալուն գրառում է արել` անդրադառնալով ռուս հաղորդավարուհի, բլոգեր Ալյոնա Վոդոնաևայի հոդվածին։ Վերջինս անդրադարձել է գեր մարդկանց և գրել, որ իրեն տհաճ է գերերի հետ լինել մի վայրում։ «Ես նույնիսկ լողալու չեմ գնում, երբ ջրում շատ մեծ մարդ կա։ Սպասում եմ մինչև նա դուրս գա»,– գրել է նա։ Այս հրապարակումը շատ է զայրացրել Գոհարին, ով ևս քաշի խնդիր ունի։

«Իմ սիրելի հետևորդներ, այսօր կրկին ինձ թևեր, մոտիվացիա և ուժ տվեցիք` ստեղծագործել ու կիսվել նրանով, ինչ իմ ներսում է։ Վերջին շրջանում այնքան մտահոգություններ ունեմ, որ դժվար է պահել իմ մեջ։ Որոշեցի նախկինի պես անել` խոսել և թեթևանալ։

Վերջին թեմաներից մեկը, որն ուղղակիորեն առնչվում է ինձ` Վոդոնաևայի հոդվածն ու կարծիքն է գեր մարդկանց մասին։ Վստահ եմ` շատերդ եք կարդացել։ Չեմ ուզում լռել, որովհետև անձամբ ծանոթ եմ նրա հետ։ Տարիներ առաջ նրան դիմահարդարում և վարսահարդարում եմ արել ֆոտոշարքի համար։ Դեռ այն ժամանակ նրա պահվածքի, մարդկանց հետ վարվելաձևի պատճառով 5 տարի չէի աշխատում հայտնի մարդկանց հետ։ Վախեցնում էի տեսնել նման պատկեր»,– գրել է Գոհարն ու մանրամասնել, որ Վոդոնաևայի հետ աշխատելը շատ բարդ էր։ «Նա ոտքերը դրել էր գրիմի սեղանին և հայացքը չէր կտրում հեռախոսից։ Ներկիր այնպես, ինչպես կարող ես, ես աստղ եմ»,– հիշում է դիմահարդարը։

 

Գոհարը նշել է, որ դրանից հետո քիչ աստղերի հետ չի աշխատել, սակայն որևէ մեկը նման պահվածք չի դրսևորել։ «Եվ ինչ աստղ էր նա... Վերադառնալով քաշի թեմային, ավելացնեմ, որ ավելորդ քաշը` ճարպակալումը, հիվանդություն է։ Մեկ հաջողվում է նրան հաղթել և դառնալ գեղեցկուհի, մեկ էլ նորից նա է հաղթում քեզ։  Այդպես ամբողջ կյանքում։ Սա մշտական պայքար է գեղեցկության համար։  Նիհարները միշտ աջակցում են նիհարներին, գերերը` գերերին։ Ես չեմ աջակցում ոչ ոքի։ Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի։ Ինքս նորից դիետա եմ պահում, որովհետև շատ եմ քաշ հավաքել և ուզում եմ նորից գեղեցիկ լինել։ Գիտեմ, Վոդոնաևա, որ դու հիմա կարդում ես այս գրառումը։ Երբեք մի քննադատիր ոչ ոքի, դու չգիտես` ինչ կլինի վաղը։  Թեև վստահ եմ, սա հերթական PR  քայլն է։ Հանրությունը մոռացել է, ճի՞շտ է»,– եզրափակել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular