ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ն կառավարվում է ԱՄՆ-ի կողմից և առճակատման գործիք է հանդիսանում, այդ դաշինքը սպառնալիք է  Ռուսաստանի համար, այդ պատճառով էլ Մոսկվան համապատասխան միջոցներ է ձեռնարկում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարությունը հնչեցրել է Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ձեռնարկած ամենախոշոր՝  Steadfast Defender զորավարժությունների մեկնարկի համատեքստում։ Զորավարժություններին 90 000 զինվորական է ընդգրկված, դրանք մեկնարկելու են փետրվարին ու շարունակվելու են մինչև մայիս։

Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն ու անդամության ձգտող Շվեդիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular