ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվերսիֆիկացիա թե՞ շարքային ժուլիկություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նիկոլական իշխանությանը բնորոշ հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել՝ ըստ որի Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով։ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը. շեշտել է, որ սա է ուղենիշը, և բոլոր քայլերը (այդ թվում Վաշինգտոնում)  միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։ Ըստ նրա՝ Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ։

Առաջին հայացքից, եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են ներկայացնում, ապա մեծ հաշվով ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում, սակայն շատ կարևոր է արձանագրել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ այսպես կոչված արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով». դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։ Ասվածի օրինակները բոլորիս աչքի առաջ են, ու ցավոք պետք է փաստենք, որ ունեցել են բավական դաժան հետևանքներ։

Մասնավորապես, ավելի ցցուններից ու ամենադրամատիկ զարգացումներն այս առումով եղան Վրաստանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները և դեռ շարունակվում են Ուկրաինայում պատերազմի տեսքով։ Ներկայիս աշխարհում, երբ Արևմուտքը սուր բաժանարար գծեր է դրել՝ կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Ռուսաստան, Արևմուտքը պարզապես չի կարող հանդուրժել արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա. Արևմուտքի պատկերացմամբ ու իրականում՝ ՀՀ-ն արևմտամետ քաղաքականություն է սկսում վարել, ու սրա դրսևորումները մենք տեսնում ենք քանիցս։

Ի դեպ, այստեղ շատ կարևոր են ընկալումները․ վերջերս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե Հայաստանը որոշում ունի շարժվել դեպի ԵՄ։ ԱՄՆ-ը չի կարող պատկերացնել, որ հարաբերություններ զարգացնի մի երկրի հետ, որը գործընկեր է ՌԴ-ին. սա բացառված տարբերակ է. սա իրականում շրջադարձի փորձ է։ Ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանն այս գործընթացին միշտ պատասխանողի ու պաշտպանվողի դերում է եղել, իսկ ներկայումս ընդհանրապես իր արտաքին և ներքին ողջ ներուժն ուղղված է Ուկրաինային, որի շուրջ զարգացումներից ու որի հանգուցալուծումից էլ հետագայում կախված կլինեն գրեթե բոլոր հարցերը. այս մասին խոսվել է քանիցս։

Այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Մոսկվան Երևանի և Արևմուտքի քաղաքականությունն ու սիլիբիլիները չի նկատում, բայց ինչպես տեսնում ենք՝ Մոսկվայից դեռևս սուր արձագանքներ չկան, քանի որ աշխարհը դեռ փոփոխությունների փուլում է և քաղաքական քարտեզում կտրուկ վերաձևակերպումներ ու խմբագրումներ լինելու են։ Եվս մեկ անգամ փաստենք, որ Արևմուտքի համար սա դիվերսիֆիկացիա չէ, այլ Փաշինյանի կողմից ՌԴ-ի հետ ռազմավարական և խորը հարաբերությունների չեղարկում։

Ըստ էության՝ տեղի ուենցողը չափազանց բարդ գործընթաց է: Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմաթիվ վեկտորներից և ՌԴ-ից գլխավորապես կախված համակարգ է. հենց դա է պատճառը, որ նիկոլենք սա անվանում են ոչ թե շրջադարձ, այլ դիվերսիֆիկացիա։

Իրավիճակի ողջ զավեշտն ու ողբերգությունը կայանում է նրանում, որ այսպես կոչված «դիվերսիֆիկացիայի», օգուտների մասին պատկերացում չունի նաև Փաշինյանը։ Այս ֆոնին ուղղակի մի հիշեցում․ չնայած պատժամիջոցներին ու տարբեր մեթոդների, որոնք կիրառվում են հավաքական Արևմուտքի կողմից՝ մենք տեսնում ենք, որ ՌԴ վաղուց արդեն հարմարվել է և հաղթահարում է այդ փուլը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular