ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ավելի վատ եմ ապրում, աշխատավարձս ավելի ցածր է, քան մինչև նախարար նշանակվելս․ Վահան Քերոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է․ աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208 հազար դրամ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Բացի այս, նախարարը նաև հայտնեց, որ 1 տարում 370 հազար նոր աշխատատեղ է բացվել։ Քերոբյանն ասաց, որ շարքը շատ է, կարող է թվարկել, ինչքան ուզեք։

Ըստ Վահան Քերոբյանի, սակայն, բոլորը չէ, որ լավ են ապրում, ինքն, օրինակ, ավելի վատ է ապրում, քան մինչև նախարար դառնալը։

«Աշխատավարձս ավելի ցածր է, քան մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը»,- անկեղծացավ նախկին գործարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular