ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը «մուրացկանության մարտավարություն» է անվանել Փաշինյանի չհարձակման պայմանագրի գաղափարը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերը, որոնք ուղղված են Ադրբեջանին, որպեսզի մինչև խաղաղության պայմանագիր ստորագրելը, երկրները չհարձակման մասին պայմանագիր կնքեն, իրականում ձեռնտու են հենց Երևանին, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նրա կարծիքով, նման նախաձեռնությունը հարևան երկրներին չեն մոտեցնում խաղաղությանը։ «Դա կոչվում է «մուրացկանի մարտավարություն», երբ ուժեղը քեզ ոչինչ չի տալիս, իսկ դու սկսում ես նրանից ինչ-որ բան մուրալ, դրանով ակտիվություն ցուցաբերել և օտար ընկերներիդ ցույց տալ, որ ինչ-որ նախաձեռնություններով ես հանդես գալիս»,- նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը։ 
Փորձագետի կարծիքով նման խնդրանքները ոչ միայն ստորացնում են Հայաստանին, այլ նաև էլ ավելի են ձգձգում խաղաղության համաձայնագրի կնքումը։ «Փաշինյանի մարտավարությունը միայն հանգեցնում է նրան, որ բոլորը ծիծաղում են Հայաստանի վրա: Մյուս կողմից դա թույլ է տալիս համոզել հայ հասարակության այն ներկայացուցիչներին, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, որ իրենց ընտրյալն իսկապես անում է այն, ինչ խոստացել է և ինչ որ կերպ ձգտում է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Չնայած իրականում Հայաստանը նման կերպ ոչ մի կետով էլ չի մոտենում խաղաղությանը»,- դժգոհել է Գևորգ Միրզայանը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին ստորագրել չհարձակման պայմանագիր, եթե երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը հետաձգվի։ Ըստ վարչապետի, Երևանը նաև կոչ է արել Բաքվին ներդնել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular