ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի մասին կենացներով խոսող իշխանությունը ֆինանսական փոփոխությունների է գնում ոստիկանությունում. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՆԳՆ-ն իր կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նոր ստորաբաժանում է հիմնում` իր մարզային կառույցներով, որտեղ նվազագույն աշխատավարձ է սահմանված 433 հզ դրամ (մաքուր):

Նույն սկզբունքով, պարեկային ծառայություն հիմնելիս, նվազագույն աշխատավարձը, եթե չեմ սխալվում, սկսում է 270 հզ.-ից և կոչումով, հաստիքով պայմանավորված էականորեն աճում:

Իմ խնդիրն այստեղ այն չէ, որ հանցագործություն կանխող կամ հանցագործին վնասազերծող մարդը բարձր աշխատավարձ ստանա, հատկապես որ համակարգում «պատվերով ցուցմունք տվող» և «ցուցարար ծեծող» ոստիկաններից բացի կան մեծ թվով ծառայողներ, որոնք բացառապես զբաղված են օրենքով իրենց վերապահված գործառույթներով:

Բայց ես մեծ խնդիր ունեմ, որ նույնը` ավելի բարձր աշխատավարձով, չի արվում բանակում:

Նույն պարեկային ծառայության կամ քրեական ոստիկանության ձևով, 5-ամսյա դասեր անցկացրեք բանակի տարբեր օղակի անձնակազմի և հրամկազմի հետ և ավտոմատ բարձր աշխատավարձ սահմանեք:

Ինչո՞ւ է բանակում աշխատավարձը կախված ատեստացիայի` 4 քննության արդյունքներից և բավարար ստանալուց հետո միայն 3 տարվա համար է աշխատավարձն աճում, իսկ ոստիկանությունում 5-ամսյա կուրս է և ավտոմատ բարձրացում:

Ամենաբարձ պաշտոնյայից մինչև ֆեյսբուքյան նշանակության իշխանականները խոսում են պատերազմի մեծ հավանականության մասին, սակայն զինծառայողների աշխատավարձը կարճ ժամկետում բարձրացնելու և ըստ այդմ` համալրման մակարդակը կտրուկ բարձրացնելու փոխարեն, նույն մարդկային կապիտալը` նյութական մեծ շահագրգռվածությամբ, ուղղում են դեպի ոստիկանություն:

Մի քանի առիթով ՊՆ-ից հայտնում էին, թե ատեստացիայի հիմքում բանակի որակական հարցերն են` մոռանալով, որ համապատասպան պլաններով` որակական աճի բարելավման հարցերն ընդգրկված են ամենօրյա ուսուցման պրոցեսներում` ֆիզիկականից մինչև մարտավարական պատրաստություն:

Եթե իրենք իրենց իրականացման կամ վերահսկման գործառույթը պատշաճ չեն կատարում, ապա դրա պատասխանատուն իրենք են:

Այնպես որ, բանակի ու զինծառայողների մասին կենացներով ու ցանկություններով խոսող իշխանությունն առարկայական ֆինանսական փոփոխությունների գնում է ոչ թե ղինված ուժերում, այլ ոստիկանություն, իսկ թե ինչու, կարծում եմ` արդեն բոլորին է պարզ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular