ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կախիչի համար հեռացվեցին մարզպետն ու Քաղշինկոմիտեի ղեկավարը, իսկ դիրքերում մահվան դեպքերի համար պատիժ չկա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին եւ նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում, մասնավորապես՝ հունվարի 9-ին ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի՝ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի վրա:

Նույն հունվարի 9-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Այդ դեպքերին հաջորդեց հունվարի 14-ի ձնահյուսի տակ մնացած Բենիամին Վալերիի Մանուչարյանի (ծնված 2003 թ․), դեպքը:

Այս դեպքերը հանրային լայն շրջանակներում առաջացրել են ՀՀ ՊՆ նախարարի եւ ԳՇ պետի պաշտոնանկության պահանջ:

ArmLur.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝

1.Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը:

2.Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը:

3. Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն:

4. Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին:

Պն գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր.

«ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում համակողմանիորեն ուսումնասիրվում եւ վերլուծվում են մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները, ձեռնարկվում են միջոցներ առկա խնդիրների լուծման, հանցագործությունների կանխման, բացահայտման, կարգազանց եւ օրինախախտ զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մյուս հարցերը անպատասխան են մնացել:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular