ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս բարբարոսության պատճառը Հայաստանում տարվող հակառուսական արշավն է»․ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում հուշարձանի մոտ տեղի ունեցած վանդալիզմի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի» մոտ տեղի ունեցած վանդալիզմը. այդպիսի արարքների պատճառը Հայաստանում սկիզբ առած հակառուսական արշավն է։

Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ 

«Ցավով արձանագրում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Սուր արձագանք ենք տեսնում հայ ժողովրդի կողմից․ կատարվածը դատապարտվում և անընդունելի է համարվում։ Նույնն ակնկալում ենք երկրի իշխանություններից, ինչպես նաև ակնկալում ենք ապագայում նման բարբարոսությունների կանխում։  Այսպիսի արարքներին նպաստում է Ռուսաստանի անունը սևացնելուն և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն ուղղված հանրային արշավը»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular