ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր հրաժեշտ կտան կառավարությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն ապրիլի 9-ին կայանալիք ԿԸՀ նիստում: Զուգահեռ գլխավոր ինտրիգը մնում է ձեւավորվելիք կառավարության հարցը: Ինչպես հայտնի է ԱԺ անդրանիկ նիստում գործադիր իշխանությունը հրաժարական կտա, եւ մեկ ամյսա ժամկետում կձեւավորվի նոր կառավարություն: Դեռեւս նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, սա ենթադրում է, որ Կարեն Կարապետյանի դիրքերը ամուր են:

Ինչ վերաբերում է նրա կաբինետի անդամներին, ապա  էական փոփոխություններ տեղի չեն ունենա: Այդ մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ակնարկել էր նաեւ ինքը՝ Կարեն Կարապետյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով երեք նախարարներ միանշանակ պահպանելու են իրենց պորտֆելները: Խոսքը Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՊՆ Վիգեն Սարգսյանի եւ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասին է:

Էդվարդ Նալբանդյանը կվերանշանակվի ԱԳ նախարարի պաշտոնում: Տեղեկությունների համաձայն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւս իր հարցերը կարգավորել է, դարձյալ դիմելով «Տաշիր» գրուպի օգնությանը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն իրենց պաշտոնին հրաժեշտ կտան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ կշարունակի պաշտոնավարել, չնայած այն հանգամանքին, որ երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Ալթունյանին կփոխարինի Արա Բաբլոյանը: 
 

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ ՏՏ, կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի հարցը դեռեւս չի քննարկվել:
Ի դեպ վերջիններս համարվում են Կարեն Կարապետյանի կադրերը, եւ նրանց նշանակման հարցով անձամբ վարչապետն է զբաղվում:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախարարակական պորտֆելներին, ապա այստեղ եւս էական փոփոխություններ չեն սպասվում: Միեւնույն ժամանակ կան տեղեկություններ, որ ՀՅԴ-ին կտրվի եւս մեկ նախարարական պորտֆել, նկատի ունենալով, որ խորհրդարանական ընտրություններում այս անգամ ՀՅԴ-ն ստացել է ավելի շատ ձայն:

Կառավարության առընթեր մարմիններում եւ ուժային կառույցներում եւս էական փոփոխություններ մինչեւ 2018 թվականը չեն լինի:

Փայլակ Ֆահրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular