ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի բնապահպանները պատրաստ են ստուգել Հայաստանում ոսկու հանքավայրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru–ն գրում է, որ Ադրբեջանական Environmental Protection First կոալիցիան, որը ստեղծվել է Հարավային Կովկասում հայկական հանքարդյունաբերության գործունեության բացասական հետևանքների դեմ պայքարելու համար, հայտարարություն է տարածել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ամուլդաղ (Ամուլսար) հայկական ոսկու հանքավայրում մշտադիտարկում անցկացնելու պատրաստակամության մասին: Փաստաթուղթը հայտնվել է News.ru-ի տրամադրության տակ։ Դրանում նշվում է, որ կոալիցիան սատարում է հայ գործընկերների հայտարարությունը, որով պահանջում են դադարեցնել հանքարդյունաբերությունը այդ ոլորտում։ Բնապահպանների խոսքով այնտեղ հանքարդյունաբերությունն իրականացվել է առանց բնապահպանական չափանիշները հաշվի առնելու։

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի մեր գործընկերներին աջակցության համար։ Մեզ հաջողվեց դադարեցնել այն աշխատանքները, որոնք նախատեսվում էր սկսել այդ տարածքում։ Մենք պատրաստ ենք սկսել Ամուլսարի ոսկու հանքավայրի մշտադիտարկումը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բնապահպանության և առողջապահության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանում և այլ արտասահմանյան երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների համար։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը հաշվի չեն առել ոլորտում կատարված աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները։

«Կոչ ենք անում նաև Հայաստանի կառավարությանը և այդ հանքավայրում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերություններին անհապաղ դադարեցնել աշխատանքը Ամուլդագի (Ամուլսար) ոսկու հանքավայրում, որը շահագործվում է առանց բնապահպանական որևէ չափորոշիչի», - նշել են Ադրբեջանցի բնապահպանները ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն իրենց գործողությունների պատասխանատվությունը և թույլտվություն տան հանքարդյունաբերական ձեռնարկություններում բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու համար։

Այս թեման անհանգստացնում է ադրբեջանցի բնապահպաններին, քանի որ այդ հանքավայրն անուղղելի վնաս է հասցնում Իստիսուի (Ջերմուկ) հանքային աղբյուրներին։ Բացի այդ, հանքավայրը գտնվում է նաև Արփաչայի և Բազարչայի միջև ընկած տարածքում։ Երկու գետերն էլ հոսում են Ադրբեջանի տարածքով և թափվում Արազ գետը։ Բացի այն, որ ոսկու արդյունահանումը աղտոտում է այդ գետի ջրերը, այն բացասաբար է անդրադառնում նաև Գոյչա (Սևան) լճի էկոհամակարգի վրա, որը Հայաստանի քաղցրահամ ջրերի ամենամեծ լիճն է, որը գտնվում է այդ տարածքի մոտ։ Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ այդ հանքարդյունաբերությունը լուրջ վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի համար։

Մինչ այդ ադրբեջանական կողմն արդեն Հայաստանին մեղադրել էր Հարավային Կովկասի շրջակա միջավայրն աղտոտելու մեջ։ Մասնավորապես, Բաքուն Երևանին մեղադրել էր ոչ միայն Գյըզըլբուլաղ և Դամիրլի հանքավայրերում ապօրինի հանքարդյունաբերության, այլ նաև բնապահպանական չափանիշներն անտեսելու մեջ։ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են մուտք գործել այդ հանքավայրերը տարածքը վերահսկելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular