ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ՀՀ հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա. ՀՌՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանի հանրապետական և մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա։
 
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։
 
Նրա խոսքով` իրենք գիտեն, որ քաղաքացիների շրջանում եղել է դժգոհություն, որ եթերում օտար լեզուներով` հատկապես ռուսերենով շատ են հաղորդումները։
 
«6–7 տարի առաջ մինչև 80% բովանդակությունը՝ բոլոր ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերենով էին։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի լեզվական անվտանգության ապահովող բավականին քայլեր ենք արել»,–ասաց նա։
 
Հակոբյանի խոսքով` իրենց համար հիմնական խնդիրներից մեկն այն է, որ լրատվամիջոցների, քաղաքական ուժերի, հասարակության մեջ կասկած կա, որ հանձնաժողովը անկախ չի աշխատում, և որոշումներն ինչ–որ չափով գալիս են «վերևից»։
 
«Պարզ է, որ այստեղ հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չի կարող երդումներ տալ, հավատալը կամ չհավատալը ձեր իրավունքն է, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն»,–ասաց նա։
 
Հակոբյանը պնդեց, որ իրենց աշխատանքին միջամտելու փորձեր եղել են, բայց վերջերս անգամ այդ փորձերը չկան. մարդիկ հասկանում են, որ դա արդյունավետ չէ և հակասում է այն արժեքներին, որը փորձում է որդեգրել հանձնաժողովը։
 
Անդրադառնալով այն լուրերին, թե շուտով ՀՀ–ում ՌԴ հեռուստաընկերությունները փակվելու են, Հակոբյանը պատասխանեց, որ իրենք ռուսական հեռուստաընկերություններին չեն վերահսկում, քանի որ լիցենզիա չեն տվել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular