ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնական օգտագործման դեմոկրատիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան իշխանությունների կողմից շահարկվող հիմնական «հաղթաթուղթը», եթե դա կարելի է, իհարկե, հաղթաթուղթ համարել, «ժողովրդավարություն» կոչվածն է՝ իր ածանցյալներով, որոնք Նիկոլ Փաշինյանն ու նրա սատելիտները թմբկահարում են։ Սա իրականում, այն միակ քվազիթեզն է, որը քիչ թե շատ կարողանում է «խուրդվել» հանրային տիրույթում, քանի որ գետնի վրա լրիվ այլ իրողություն ունենք։

Եթե խորանանք տեղի ուենցած իրադարձությունների շղթայում, ապա լակմուսի թղթի նման պարզ է, որ Նիկոլի կողմից իրականացվող տոտալիտար բռնատիրական գործիքակազմերն իրական ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեն։ Մեծ հանճար, Ռուսոո ու Մոտեսքյո պետք չի լինել, որ հասկանաս, թե ինչպես է Փաշինյանն այլասերում ու բռնաբարում ժողովրդավարությունը ոչ միայն ուղղակի իր իշխանության դիրքերն ամրացնելու համար, այլ նաև այն պատճառով, որ իրական դեմոկրատական հասարակարգում իր հակապետականությունը չի կարող հանդուրժվել։

Գացտնիք չէ, որ իրական, կենսունակ ժողովրդավարությունը լրջագույն խոչընդոտ է ցանկացած իշխանության համար պետության շահերին դեմ քայլեր իրականացնելու ճանապարհին, իսկ այն ինչ անում է Նիկոլը հակաժողովրդավարություն է ու պոպուլիզմ, որը ցանկացած պետությունում անկառավարելի քաոսի նախահիմքերից է։

Մի փոքր օրինակ, որն էլ ավելի կպարզեցնի գիտականն ու ակադեմիականը․ ինչպես հայտնի է՝ հայկական քաղաքական իրականության կաղապարներով ժողովրդավարության մակարդակի ցուցանիշն ընտրությունների թափանցիկությունն է կամ հավաքների ազատությունը։ Դրանք կարևոր կառուցակարգեր են, սակայն ավելի շատ դեմոկրատական արարողակարգի, քան բովանդակության ցուցանիշներ են։ Եթե էլ ավելի ուշադիր ենք ուսումնասիրում այս դրվագը, ապա բովանդակային հարթությունում գործում են ժողովրդավարության չափման շատ ավելի կոմպլեքս, բազմագործոն կառուցակարգեր։ Դրանցից ամենաինտեգրալը ժողովրդավարության մասնակցության աստիճանն է, որն արտահայտում է, թե իրականում քաղաքացիները, որ չափով են մասնակցում որոշումների կայացմանը և վերահսկում դրանց կատարման ընթացքը։ Ահա այդ հարթությունում Հայաստանում ժողովրդավարությունը բռնաբարվում է ամենասանձարձակ կերպով ու գրեթե ամենօրյա ռեժիմով։

Ասվածի ցցուն ապացույցը Հայաստանում վերջին շրջանում ՏԻՄ համակարգում կատարվող գործընթացներն են, որոնց արդյունքում իշխանությունն աստիճաբնաբար ուղղակի խլում է իշխանությունն ընտրված համայնքային ղեկավարներից՝ հիմնականում նրանցից, ովքեր կամ չեն համագործակցել իր հետ, կամ ընդդիմադիրներ են (Մամիկոն Ասլանյան, Արկադի Թամազյան և այլք)։ Սա մասնակցային ժողովրդավարության ոչ թե ոտնահարում, այլ խեղում է, որի նպատակն է տեղերում հանրային ակտիվության որևէ դրսևորման, քաղաքացիների կողմից իշխանության դեմ հակադրվելու անգամ տեսական հնարավորության բացառումը։

Ի դեպ, վերը նշված նպատակադրումը, տարբեր առանձնահատկություններով, գործում է բազմաթիվ ոլորտներում՝ սկսած բուհական համակարգում ներդրվող կուսակցական հոգաբարձուների խորհուրդների նախագահներից, մինչև անվտանգության մարմինների ղեկավարների նշանակում գործադիր իշխանության ղեկավարի կողմից։

Փաշինյանի և նրա դեգրադացված ֆանատների համար արժե թերևս մեկ անգամ ևս արձանագրել, որ մասնակցային ժողովրդավարության այլասերումը հանգեցնում է իշխանության կենտրոնացման աստիճանի անթույլատրելի բարձրացմանը, այն դեպքում, երբ իրական դեմոկրատիայի մեկ այլ կարևորագույն ցուցանիշ է համարվում հենց իշխանության ապակենտրոնացումը։ Ահա այս երկու ուղղություններով՝ մասնակցային ժողովրդավարության վերացմամբ ու իշխանության գերկենտրոնացմամբ, Նիկոլը լուծում է նախ սեփական դիրքերի ամրացման, բայց նաև, իսկ, գուցե ավելի մեծ չափով իր կողմից կայացվելիք հակապետական որևէ որոշման դեմ հանրային ընդվզումը կանխելու հարցը։ Իսկ իշխանության միանձնյա կառավարումն իր հերթին թույլ է տալիս ցանկացած որոշում մի մատի շարժումով կյանքի կոչել՝ այդ թվում, «Հայոց պատմությունը» խեղել, Սահմանադրություն փոխել, մարդկանց ապօրինաբար պահել անազատության մեջ։

 Շղթան երկար է. կարող եք ինքներդ շարունակել։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular