ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՏ ոլորտի պարանոցից կախված քարը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում կարևոր դեր են կատարում մի կողմից՝ տնտեսական մրցունակության, արտադրողականության, կառավարման արդյունավետության բարձրացման, իսկ մյուս կողմից էլ՝ ինովացիոն և գիտակրթական համակարգերի, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ մեծ ներդրումներ են կատարում ՏՏ ոլորտում և տնտեսության այս ճյուղի զարգացման համար ստեղծում բարենպաստ միջավայր։ Հայաստանում ևս իշխանությունները միշտ հայտարարությունների մակարդակով կարևորում են ՏՏ ոլորտի առաջընթացը՝ նշելով, թե այն մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Իշխանության ներկայացուցիչներն անգամ ֆանտաստիկ հեռանկար են խոստանում ՏՏ ոլորտի համար։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առիթը բաց չի թողել հայտարարելու, թե 2030 թվականին ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի հնգակի։ Օրերս հրապարակվեց անցյալ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ընդգրկված է 70 ՏՏ ընկերություն։ Ճիշտ է, իշխանությունները շտապեցին թմբկահարել այս հանգամանքը, սակայն իրականում այս թիվն առանձնապես մեծ չէ, մեղմ ասած, իսկ, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս էական զարգացում ապահովել։

Առաջին հերթին՝ Հայաստան եկած մեծ քանակությամբ ռուս ծրագրավորողները, որոնց ներուժը կարող էր օգտագործվել մեր տնտեսությունը զարգացնելու համար, սկսել են հեռանալ, ու արդյունքում, օրինակ՝ ռուս մասնագետների կողմից Վրաստանում ավելի շատ ընկերություններ են բացվել, քան մեր երկրում։ Խնդիրն այն է, որ մի շարք չափանիշների դիտարկման տեսանկյունից մեր երկիրը չի դիտարկվում որպես գրավիչ ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքի համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ դրսի ներհոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի, վարձով տների, այլ ապրանքների ու ծառայությունների գները անհամաչափ ու արհեստականորեն բարձրացվում են։ Մյուս կողմից էլ՝ թվային ենթակառուցվածքների ապահովման հարցը մնում է բաց։

Այսինքն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի համար անհրաժետ է ստեղծել զարգացած թվային միջավայր, որը դեռևս բացակայում է։ Բացի այդ, թվային ենթակառուցվածքների առումով Հայաստանն ինքնաբավ չէ։ Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունների մի ահռելի մասը ծառայություններ է մատուցում միայն արտերկրի կազմակերպություններին կամ ընկերություններին, այսինքն՝ հավել յալ արժեք չի ստեղծվում մեր երկրի զարգացման համար։ Եվ եթե արտերկրի խոշոր ՏՏ ընկերությունները պատվերներ չտան, կամ որևէ տնտեսական «պայթյուն» լինի, ինչպես անցյալ տարի եղավ, ապա Հայաստանում գործող ՏՏ ընկերություններն ուղղակի կսննկանան։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ ՏՏ ոլորտում աշխատողների թիվը նվազման միտում է ցուցաբերում։

Ստացվում է, որ մեր երկիրը խնդիր ունի հայաստանյան ընկերությունների ստեղծման հետ, որոնք իրենց առանձին և մրցունակ թվային արտադրանքը կստեղծեն, ինչն էլ պահանջարկ կունենա նաև երկրից դուրս։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորման ստեղծած խոչընդոտները չեն վերացել։ Դրա արդյունքում բազմաթիվ ընկերությունների եկամուտները նվազեցին, ու կառավարությունը որոշեց, որ կարող է սուբսիդավորել, որ չփակվեն, բայց պարզվեց, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ իրենց տրամադրվող գումարները վերցրել են ու սննկացել։ Իսկ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկեր են նկատվում։ Բացի այդ, մյուս հարցն էլ կապված է նրա հետ, որ լավագույն մասնագետները նախընտրում են հեռանալ երկրից ու արտերկրում աշխատել։

Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը։ Կառավարությունը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է արտերկրյա լավագույն մասնագետներին ներգրավել մեր տեղեկատվական ոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծի, որ արտերկրյա տարբեր ընկերությունները Հայաստանում մասնաճյուղեր բացեն ու ներդրումներ կատարեն։ Այսինքն, ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular