ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո, Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրված են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ. Կոստանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Այն փաստը, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում են 23 գերի մնալ, մյուս փաստերը՝ հռետորաբանությունը, սրանք բացասական են ընկալվում մեր կողմից և այս գործողությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը  շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Իսկ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ մշտապես այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի և նաև երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումներում մշտապես խոսվել է։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը շարունակաբար խախտել է այս պայմանավորվածությունները՝ նույն Բրյուսելում ձեռք բերված։ Հայկական կողմը հետաքրքրված է հումանիտար խնդիրների լուծմամբ, և այս ուղղությամբ մենք իրականացնում ենք մեր տնային աշխատանքը, ինչպես դուք նշեցիք, նոր քարտեզներ են կազմվել, միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ մնացյալ բոլոր հումանիտար խնդիրները, որոնք այս պահին ադրբեջանական դաշտում են, դրանք նույնպես պիտի իրենց լուծումը ստանան»,-ասել է  նա։

Փոխարտգործնախարարը ասել է, որ ևս մեկ խնդիր, որ վերջին 2 տարում երկու երկրներն էլ բարձրացնում են, դա անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրն է.  «Այս ուղղությամբ ևս մենք արել ենք որոշակի աշխատանք ներսում՝ հասկանալու համար թե ինչ տեղեկատվություն կա, որը կարելի է հավաքել։ Անհետ կորածների խնդիրը հայկական կողմի համար է կարեւոր, ինչու չէ նաեւ ցավոտ, որովհետեւ 90-ականներից սկսած, 44-օրյա պատերազմի հետ կապված ընդհանուր 993 դեպքեր կան անհետ կորածների հետ կապված , բռնի անհետացումների, որոնց ճակատագրերի պարզումը ՀՀ-ի համար եւ իրենց ընտանիքների համար մեծ կարեւորություն ունի»:

ԱԳն փոխնախարարը անդդրադառնալով վերջւին արձագանքներին Ադրբեջանից, նշում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները կասկած են հարուցում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ և խաղաղության հաստատմամբ, իսկ այս ճանապարհին վստահության ամրապնդման միջոցառումները բավականին մեծ կարևորություն ունեն։

«Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ, որովհետև հայտարարությունները, որոնք հնչվում են Բաքվից, բավականին իրարամերժ են»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular