ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքում անվտանգության երաշխիքներ գտնելու Փաշինյանի ծրագրերը ձախողվել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունների կողմից Արևմուտքի հովանու ներքո առաջ մղվող խաղաղության օրակարգը, կարծես թե, վերջնականապես ձախողվել է, համենայնդեպս այդ մասին են վկայում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները: Դիցուք՝ երեկ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: Փաշինյանը նշում է, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ․ «Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»- ասել է վարչապետը:

Ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր: Փաշինյանն արդեն գիտակցում է, որ իր կարգախոսն ու դրանով վարվող քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել են։ Օրինակ` ԱՄՆ–ն հայտարարում է, որ ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր, և դա ասում է, որպեսզի իրեն ապահովագրի հնարավոր անհաջողությունից։ Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ–ն այս պահին չի ցանկանում հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման գործում մեծ ներգրավվածություն ունենալ։ Վաշինգտոնը չի պատրաստվում անվտանգության երաշխիքներ տալ անգամ Կիևին, որին խոստանում էր աջակցել մինչև վերջնական հաղթանակ: Այսօր, սակայն, The Washington post-ը հանդես  է եկել ծավալուն հոդվածով, որտեղ խոսվում է Ուկրաինային 10 տարով անվտանգության երաշխիքներ տալու Բայդենի պատրաստակամության մասին, սակայն, այդ երաշխիքներն իրենցից ընդամենը ֆինանսական օգնություն են ներկայացնելու:

Արևմուտքում խաղաղություն և անվտանգության երաշխիքներ գտնելու Փաշինյանի ծրագրերն ակնհայտորեն տապալվել են: Վերջինս, ինչպես երևում է, դասեր չի քաղում ոչ համաշխարհային պատմությունից, հակառակ դեպքում՝ կհիշեր, թե ինչ ճակատագրի արժանացավ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, ոչ էլ ընթացիկ քաղաքական գործընթացներից: Բաքուն, իհարկե, չի ստորագրելու որևէ համաձայնագիր, Արևմուտքն էլ իր հերթին չունի լծակներ՝ Իլհամ Ալիևի վրա ազդելու համար: Արևմտյան պաշտոնյաներն էլ, ովքեր հրաժարվում են անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, դժվար թե այդպիսիք տան Հայաստանին։ Ստացվում է, որ խաղաղության օրակարգը տապալած Փաշինյանը հասել է մի իրավիճակի, երբ ստիպված է կախվել փրփուրներից...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular