ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը պահանջում է ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը 2024թ․ հունվարի 27-28-ը անցկացրեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը 2023թ․ հեկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Այս անգամ, ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով, «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում էր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

Եվրոպահայ հարյուրավոր կազմակերպություններ միասնականությամբ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միություններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրյա միջոցառումների հաջողության մեջ։

Եվրոպահայության այս զորաշարժի հիմնական նպատակն էր մերժել հուսալքությունն ու պարտվողական կեցվածքը, զգաստության և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայության բազմահազար ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց, որ եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

 Հավաքների ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը, որով վերջիններս զորակցություն էին հայտնում  «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմանը և ավելացնում․ «այս աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայության անունից «երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որը ցուցաբերում են եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ՝ Արցախի օժանդակության նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023թ․ հունիսին իր պահանջներին միացած եվրոպական 470 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։ Շուտով հանրությանը կներկայացվի Եվրոպական միության և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագիր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ»,- նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular