ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին անվանել է «ծովահեն տերություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ոչ վաղ անցյալում իրանական նավթի օտարման ԱՄՆ գործողությունները թույլ են տալիս Վաշինգտոնը բնութագրել որպես մեր ժամանակի «ծովահեն տերություն»: Նման գնահատական ​​է պարունակվում Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության (KCNA) հրապարակած մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոդվածի պատճառ է դարձել Իրանի կողմից ամերիկյան St Nicholas տանկերի կալանավորումը։ Ինչպես նշում է KCNA-ն, Թեհրանն ասել է, որ իր գործողությունները պատասխան քայլեր են, և որ «այն օրերը, երբ ԱՄՆ-ը գողանում էր նավթը և փախչում» ինչպես նաեւ անպատիժ սպառնում էր Իրանին, անցել են:

«Սա կարելի է բնական պատիժ համարել ժամանակակից «ծովահեն տերության»՝ ԱՄՆ-ի համար, որը հիմնադրվել և գիրացել է ագրեսիայի և կողոպուտի միջոցով։ Նրանք չեն վարանում կատարել այլ երկրների ռեսուրսները օրը ցերեկով թալանելու սարսափելի հանցագործությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular