ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորելը ցանկանում է «թափանցիկ» դարձնել սահմանները, որպեսզի դրանք գոյություն ունենան, սակայն մարդիկ չտեսնեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ջոզեպ Բորելը ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում հայտարարել է, որ երկրների միջև սահմանները պետք է  թափանցիկ դարձնել, որպեսզի դրանք գոյություն ունենան, սակայն մենք դրանք չտեսնենք:

«Այսօր մենք շատ ենք խոսում սահմանների մասին։ Սահմանները խախտվում են, սահմանները դիմակայության առաջնագիծն են: Բայց սահմանները նաև պատմության թողած սպիներն են Երկրի վրա։ Պատմությունը կերտվել է սահմաններով, երբեմն կրակով և կռիվներով: Մենք պետք է հաղթահարենք սահմանները: Մենք պետք է սահմաններից այն կողմ գնանք, որպեսզի շփվենք մյուս կողմի ժողովրդի հետ։ Պետք է սահմանները դարձնել թափանցիկ. դրանք կլինեն, բայց մենք դրանք չենք տեսնի։ Դա այն է, ինչ տեղի է ունենում այստեղ՝ Եվրամիությունում», - ասել է Բորելը։

Նա մանրամասնել է, որ Եվրոպայում սահմաններ կան, բայց մարդիկ դրանք չեն տեսնում, քանի որ կարողանում են անխոչընդոտ մի երկրից մյուսը գնալ:

Բորելի կարծիքով՝ սահմանները պետք է դարձնել թափանցիկ, որպեսզի մարդիկ, ապրանքներն ու ծառայությունները հնարավորինս հեշտությամբ հասնեն մի երկրից մյուսը:

«Մենք պետք է շատ ավելին ներդնենք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև ֆիզիկական կապերի մեջ, որպեսզի թույլ տանք մեզ հաղթահարել անցյալի կախվածությունները, դիվերսիֆիկացնել և գտնել նոր այլընտրանքներ տրանսպորտի, էներգիայի և մատակարարման շղթաների համար: Այն նոր շունչ կհաղորդի հնագույն Մետաքսի ճանապարհին՝ կապվելով նաև Թուրքիայի և Հարավային Կովկասի մեր գործընկերների հետ: Սա մեզ համար մարտահրավերն է։ Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք՝ փնտրելու ֆինանսական ռեսուրսներ, որոնք կարող են դա իրականություն դարձնել:

Սա մարտահրավեր է, որի համար և՛ Եվրոպան, և՛ Կենտրոնական Ասիան պետք է ամրապնդեն ճկունությունը և դիվերսիֆիկացնեն քաղաքական և տնտեսական հարաբերությունները», - ասել է Բորելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular