Եթե Բաքուն հնարավորություն ունենար, ինքը կսկսեր Իրանի դեմ պատերազմը. Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը։
Մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։
Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»»։