ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի փողոցներում բռնի մոբիլիզացիան սխալ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինայի հասարակական վայրերում հարկադիր մոբիլիզացիա է իրականացվում։

«Այո, կան դեպքեր, երբ զինկոմիսարիատների ներկայացուցիչները շրջում էին փողոցներով ու փնտրում  զինկոմիսարիատներ չներկայացած տղաների... Արդյոք դա ճի՞շտ է, բացարձակապես ոչ, նրանք չպետք է նման բան անեն: Դրա համար էլ մեր զինվորականներին ու պատգամավորներին խնդրեցի, որ երբ նրանք պատրաստեն մոբիլիզացիայի մասին օրինագիծը, զինվորական կոմիսարիատների աշխատակիցների համար հնարավոր չլինի փողոցով շրջել փողոցներով և ծանուցագրեր տալ»,- ասել է Զելենսկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular