ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2011-2012 թթ-ին արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից․ Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2011-2012թթ-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, այն առումով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից, այդ ժամանակ շատ լուրջ քննարկում եղավ նա հետ։

Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարիներ առաջ կուսակցության շրջանակներում ունեցած հարաբերություններին։

«Քննարկվում էր՝ արդյոք պետք է հիմա խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ, թե փորձել փոխել նրա մոտեցումները։ Կային մարդիկ, որոնք կողմ էին առաջին տարբերակին, կային մարդիկ, որոնք երկրորդ տարբերակին էին կողմ, մեղքը իմն էր, ինձ վրա դրվեց այդ հարցը որոշելու խնդիրը։ Ինձ ասացին՝ որպես համակարգող դու որոշի՝ գնում ես, Նիկոլին հե՞տ ես բերում, թե խզում ես հարաբերությունները նրա հետ։ Ես որոշեցի, որ պետք է այնուամենայնիվ Նիկոլին հետ բերել։ 3 ժամանոց խոսակցություն ունեցա նրա հետ ԱԺ-ի այգում, փորձում էի նրան բացատրել իր սխալները, որ կարելի ա մի կողմ դնել այդ ամեն ինչը ու միասնական օրակարգով գնալ առաջ։

Այդ խոսակցությունը ինչ-որ ազդեցություն ունեցավ, բայց դա մի քանի շաբաթվա ազդեցություն էր։ Դրանից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ ինքը լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Մեզ հետ կապված որևէ հակասություն նա թաքցնում էր մինչև պառլամենտ մտնելը, հիմա հասկանում ենք, որ դա նրան պետք էր պառլամենտ մտնելու համար։ Մտնելուց հետո ինքը խզեց մեզ հետ իր հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը անդրադարձավ նաև 2008 թվականի իրադարձություններին ու այն հարցադրմանը՝ ինչ կլիներ, եթե տեղի չունենային մարտի մեկի իրադարձությունները։

«Չէր լինի նիկոլիզմի այս մղձավանջը։ Մարտիմեկյան իրադարձությունները այնպիսի մեծ ատելություն բերեցին ժողովրդի մեջ  հետհոկտեմբեր27յան ռեժիմի նկատմամբ, որ ժողովուրդը պատրաստ էր ցանկացած գին վճարել՝ այդ թվում հակապետական անարխիայի  գնով, միայն թե ազատվի նրանցից։

Ժողովուրդը պատրաստ էր Նիկոլի նման մարդուն բերել իշխանության։ Խնդիրն այն էր, որ հայրենասիրությունը, Ղարաբաղը պահելը սկսել էր ասոցացվել  թալանի, ռեպրեսիաների հետ։ Նիկոլը հակապետական անարխիզմի արտահայտությունն էր, դրա համար եմ ասում՝ եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular