ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության իրական հատվածը դիրքերը «զիջել է» ժամանակավոր բում ապրող, նաև ոչ արտահանելի ոլորտներին. Դավիթ Անանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։

Այսպես, ցանկը գլխավորող առաջին եռյակը նույնն է․ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» (ինչպես 2022-ին, 2023-ին ևս առաջինն է), «Գրանդ տոբակո» (2022-ին երրորդն էր, 2023-ին՝ երկրորդը) և «Գազպրոմ Արմենիա» (2022-ին երկրորդն էր, 2023-ին՝ երրորդը)։

Առաջին տասնյակում են կրկին «Մոբայլ սենթր արթ» (որը «խիստ» բարելավել է իր դիրքերը՝ 2022-ին 7-րդ հորիզոնականից 2023-ին տեղափոխվելով 4-րդ հորիզոնական), «Ջի Թի Այ Արմենիա» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունները։

Հատկանշական է, որ 2023-ի առաջին տասնյակում նախորդող տարվա համեմատ, չեն գտնվում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։

Ուշագրավ է, որ 2023-ին առաջին տասնյակ են «ներթափանցել» «Փրիթի Ուեյ», «Վայլդբերրիզ», «Ամերիաբանկ» և «Արդշինբանկ» ընկերությունները։

«Վայլդբերրիզ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արդյունք է 2023-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերջինիս՝ խոշոր ԱԱՀ վճարող դառնալու հանգամանքով։

«Մոբայլ սենթր արթ» ընկերության դիրքերի «բարելավումը», ինչպես նաև «Փրիթի Ուեյ» ընկերության՝ այս ցանկում հայտնվելը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում տեխնիկայի՝ հիմնականում հեռախոսների և համակարգիչների ներմուծման ու Ռուսաստանի շուկայում վաճառքի (վերարատահանման) ծավալների ավելի քան կտրուկ աճի ուղղակի արդյունք է։

ՀՀ բանկային ոլորտը ներկայացնող «Ամերիաբանկը»-ի ու «Արդշինբանկ»-ի՝ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվելը ուղղակիորեն արտացոլում է իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցված ծառայությունների կտրուկ աճի հաշվին ՀՀ բանկային ոլորտում գերշահույթների ստացման հանգամանքը։

Եթե ամփոփենք, ապա, ըստ էության, տնտեսության իրական (արտահանելի) հատվածը իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular