Ֆրանսիացի ֆերմերները սկսեցին նախապատրաստվել Փարիզի շրջափակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆերմերները Փարիզի ժամանակով ժամը 14.00-ին կսկսեն մայրաքաղաքի «պաշարումը». գրում է Figaro թերթը։
«Ֆրանսիայի մայրաքաղաքը երկուշաբթի ժամը 14:00-ից փակ կլինի այն բանից հետո, երբ մի քանի արհմիություններ կոչ արեցին «պաշարել» քաղաքը», - ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը նախատեսում են փակել քաղաք տանող յոթ մայրուղի:
«Շրջափակման վայրերում կարող է լինել 1500-ից մինչև 2500 տրակտոր», - մեջբերում է հրատարակությունը՝ Jeunes Agriculteurs-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քվենտին Լը Գիլուին:
Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը հայտարարել են, որ մտադիր են Փարիզի ամբողջական շրջափակում կազմակերպել՝ մայրաքաղաքին ապրանքների մատակարարումը կանխելու համար։ Ակցիան կտևի առնվազն հինգ օր։