Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին նախազգուշացում է հայտարարվել
ԻՐԱՎՈՒՆՔԲարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում:
Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: