Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթ է պատրաստում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթ է պատրաստում, հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է «BBC»-ն։
Նոր փաթեթը կներառի միջին հեռահարության «IRIS-T SLM» տիպի հակահրթիռային համակարգեր և «Gepard» զենիթային զինատեսակներ, հրետանային համակարգեր և ավելի քան 230 հազար արկ, ավելի քան 80 «Leopard 1 A5» տանկ, հետևակի մարտական մեքենաներ, 450 զրահամեքենա, ինժեներական մեքենաներ, ականազերծման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, ռադարային և հետախուզական համակարգեր։
Բացի այդ, այս տարի Գերմանիան նախատեսում է վերապատրաստել10 հազար ուկրաինացի զինվորականի։