Շառլ Միշելը հրաժարվել է Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրությունից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրաժարվում է Եվրախորհրդարի սպասվող ընտրություններում առաջադրվելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը։
Միշելի խոսքով՝ ինքը չի ցանկանում, որ Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու որոշումը շեղի իրեն եվրոպական առաքելությունից կամ օգտագործվի Եվրոպական խորհուրդը պառակտելու համար։
Միշելը, որը 2019 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, շարունակելու է զբաղեցնել այն։