ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնն ու Բաղդադն Իրաքից ամերիկյան ռազմական առաքելության դուրսբերման առաջին բանակցություններն են անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները և Իրաքը շաբաթ օրը Բաղդադում անցկացրել են պաշտոնական բանակցությունների առաջին նիստը, որի նպատակն է դադարեցնել ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի առաքելությունը, որը ստեղծվել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար, հայտնում է AP-ն։

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանին ասել է, որ ինքը սատարում է «Իրաքի և ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսության առաջին փուլի մեկնարկը՝ կոալիցիայի առաքելությունը Իրաքում ավարտելու համար»:

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին ԱՄՆ զինված ուժերը «պատասխան» ավիահարվածներ հասցրեցին Իրաքին՝ ասելով, որ ավելի վաղ «Իրանի կողմից աջակցվող զինյալները միակողմանի անօդաչու թռչող սարքի հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով մեկ ամերիկացի զինծառայող ծանր վիճակում է, ևս երկուսը վիրավորվել են»։

Իրաքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, ինչն առաջացրել է Բաղդադի բուռն արձագանքը:

Իրաքը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները որպես «բացահայտ թշնամական գործողություն» և ասել է, որ հարվածների հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից և վիրավորվել ևս 18 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Ավելի ուշ Բաղդադը պահանջել է երկրից դուրս բերել ամերիկյան ռազմական կոալիցիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular