Մակունցը ներկայացրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը. մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 24-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում-քննարկում է ունեցել Ջորջ Մեյսոնի համալսարանի «Ռուսաստան և Միջին Արևելք» ավարտական սեմինարի ունկնդիրների հետ։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
«Դեսպանն ունկնդիրներին է ներկայացրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ Արման Մկրտչյանը»,- նշված է հաղորդագրությունում։