Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Երևանում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հարգանքի տուրք է մատուցել Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակին հուշարձանի մոտ։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունվարի 27-ին՝ Օսվենցիմի ազատագրման 79-րդ տարելիցին, ես հարգանքի տուրք մատուցեցի Երևանում Հոլոքոստի զոհերի հիշատակին այն հուշարձանի մոտ, որը կապում է Հոլոքոստի զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ»։