ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց Արցախի հարցը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում․ Հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս նրա կազմում համախմբված շուրջ տասնյակ կառույցների և հանրային գործիչների, իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը։

Հունվարի 27-ին և 28-ինԱվստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում մարդու և ազգերիիրավունքների պաշտպանությանն ու իրական ժողովրդավարությանը հավատարիմ պահանջատեր քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր գործողությունների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝ աներկբա դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության նկատմամբ, որի հետևանքով 21-րդ դարում 150 հազար արցախցի բռնագաղթի ենթարկվեց, հայրենազրկվեց՝ կորցնելով իր հայրենի հողը, հազարամյա նյութական և հոգևոր մշակույթի արժեքներին տեր լինելու և տնօինելու իրավունքը։

Մենք այսօր մեր բողոքի ձայնը և պահանջատիրության ջանքերը միավորում ենք Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրների  արդարության պաշտպան 500 միավորումների  գործունեության հետ՝ համոզված, որ մեր պայքարի աշխարհագրությունը կընդլայնվի։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ցեղասպան վարչախմբի հանցագործ ներկայացուցիչների դեմ, որոնք կազմակերպել և իրականացրել են Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումը, հրադադարի խախտումները, սեպտեմբերի 19-ի հարձակումը և Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը, անմեղ մարդկանց առևանգումները, շինծու դատական գործերի հարուցումը, ազատազրկումն ու խոշտագումները՝ պայմանավորված միայն ազգային պատկանելությամբ, կիրառվելու ենթիրախային ազդու պատժամիջոցներ, պիտի լինի նոր դատավարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Արցախի հարցով, անկախ Արցախը վերադարձվելու է իր բնիկ ժողովրդին, բոլոր հայ գերիները ազատ են արձակվելու, անվտանգությունն ու խաղաղությունը համատեղ ուժերով վերահաստատվելու է Արցախում, որպեսզի այլևս ոչ մի բռնակալ իրեն անպատիժ չզգա՝ հայրենազրկելու և բռնազավթելու հարևան ազգերի ու  նրանց պետությունների տարածքները։

«Միասին» շարժումը զորակցում է բոլոր այն միավորումներին, որոնց գործողությունների նպատակն է ցեղասպան և բռնատիրական Ադրբեջանից անկախԱրցախի կարգավիճակի միջազգային ընդունումը և անվտանգության երաշխավորումը։

Միասին հաջողելու ենք և բերելու  ենք անխուսափելի արդարադատությունը, մեր պայքարն արդար է՝ հանուն բոլոր բռնադատված մարդկանց և ազգերի իրավունքների։ Միավորենք մեր ուժերը, որպեսզի 21-րդ դարում այլևս ոչ մի հարց չլուծվի բռնի ուժով, այլ միայն միջազգային իրավունքի անվերապահ գերակայությամբ։ Հայոց Արցախը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում։ Եղե՛ք իրազեկ և մասնակից համատեղ պայքարի՝ Միասին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

27.01.2024

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular