ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
 
Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
 
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
 
 
Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Կովկաս համալսարանի ղեկավարությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման հնարավորության համար, և մաղթեց, որ համալսարանը, ինչպես և ժամանակին եղել է Ներսիսյան դպրոցը, այս ներսիսյանական ոգով շարունակի լինել մարդկանց և մասնագետների դարբնոց, որոնք իրենց հետքը կթողնեն մարդկային քաղաքակրթության զարգացման գործում։
 
Ելույթներից հետո ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման հյուրերին ներկայացրեց ցուցադրվող լուսանկարների պատմությունը։
 
Միջոցառման ավարտին համալսարանի գլխավոր մուտքի առջև տեղի ունեցավ Կովկաս համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակի բացման արարողությունը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular