ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց Ցոլակի չեմ հերիքում, առաջվա պես ուժեղ չեմ, մնացել եմ առանց հենարանի …

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ցոլակը միայն ամուսին չէր, ընկեր էր ու մարդ, ում կողքին ես ավելի ուժեղ էի, ավելի վստահ». Լուսինե Գրիգորյանը՝ Արցախի կորստին զուգահեռ, պատերազմից հետո վառելիքի պահեստում պայթյունի ժամանակ կորցրեց ամենաթանկը, ամուսնուն՝ Ցոլակ Գրիգորյանին։ 

Վերջինս հատուկ նշանակության ջոկատի մարտիկ էր, իսկ վերջին ամիսներին իր ծառայությունը շարունակել է ՆԳՆ հատուկ նշանակության գումարտակում որպես հրամանատարի տեղակալ։
«Նա սիրում էր բոլորին, բայց, կարծում եմ, ամենաշատը հայրենիքն էր սիրում։ Ինչերի միջով ասես, որ չի անցել՝ պատերազմներ, տեղային մարտեր։ Անգամ հրադադարի խախտումների ժամանակ ծառայողական պարտականություններից ելնելով հայտնվում էր այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, անում էր, ինչ պետք էր, միայն թե հայրենիքը խաղաղ լիներ։ Շուրջ 13 տարվա ծառայության փորձ ունի։ Մինչ այդ սովորել է արտասահմանյան ռազմական ուսումնական հաստատություններում, արժանացել մի շարք պետական ու գերատեսչական մեդալների, պատվոգրերի»,- պատմում է կինը։ 

34-ամյա կապիտան Գրիգորյանն իր մարտական ընկերների հետ ամենաթեժ կետերում էր նաև 2023 թվականի սեպտեմբերյան մարտերին։ Պատերազմի ելքը՝ Արցախի հայաթափում, հայրենիքի կորուստ։

«Եկավ տուն, շատ անտրամադիր էր, հետը բառ փոխանակել չէր լինում, անընդհատ կրկնում ու հարցնում էր, թե «ինչո՞ւ սա պետք է լիներ արդյունքը, ես ոչ մի տեղ չեմ գնա»»,- հիշում է Լուսինեն։ 

Կնոջ խոսքով, երբ քաղաքը դատարկվում էր, իսկ իրենք 2 անչափահասների հետ դեռ քաղաքում էին, Ցոլակը սեպտեմբերի 25-ին հրաման է ստացել ծառայություն իրականացնել Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի տարածքում։

«Այնտեղ անկառավարելի վիճակ էր, բոլորը վառելիք էին ուզում իրենց ընտանիքներին փրկելու համար։ Հետո երեկոյան տեղի  ունեցավ պայթյունը։ Երբ իմացա կատարվածի մասին, անմիջապես մեկնել եմ դեպքի վայր։ 5 օր շարունակ մասնակցել եմ նրա որոնումներին։ Ինձ փոխանցվեց միայն Ցոլակի հեռախոսը, որը զարմանալիորեն անվնաս վիճակում էր»,- ողբերգական օրերը հիշում է մեր զրուցակիցը:

Երեխաների հետ Լուսինեն վերջիններից մեկն էր, որ լքեց Ստեփանակերտը։ Ամուսնու որոնումները շարունակեց այստեղ։ Ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 25-ին, Լուսինեին փոխանցեցին կյանքի ամենացավոտ լուրը՝ ԴՆԹ թեստով նույնականացվել է Ցոլակի ինքնությունը։

«Բերեցին փակ դագաղով, նույնիսկ հավատս չի գալիս, որ նա ողջ չէ։ Դժվար է հավատալ կատարվածին։ Ինչերի միջով անցավ, ինչ ճակատագիր բաժին հասավ։ Հեռախոսից բացի Ցոլակի անձնական իրերից ոչինչ ինձ չմնաց։ Ցավալին այն է, որ նա իր գիտակցական կյանքի ընթացքում նվիրվել է ծառայությանը, մասնակցել երկրի պաշտպանության համար մղված մարտերին, բայց չթույլատրեցին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, փոխարենը՝ «Սիլիկյան» քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցինք»,- վշտանում է նա։

Լուսինեն այժմ որդու և դստեր հետ վարձակալական հիմունքներով ապրում են Երևանում։ Սոցիալական խնդիրներին զուգահեռ նա միայնակ փորձում է զավակներին՝ հորն արժանի դաստիարակություն տալ։ 

«Մեկ-մեկ չեմ հերիքում, առանց Ցոլակի կյանքը ոչ միայն կորցրել է իր գույները, այլև առաջվա պես ուժեղ չեմ, հենարան չունեմ»,- հավելում է Լուսինե Գրիգորյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular