ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական անգամ հօդս ցնդեց այն պատրանքը, թե Բաքվի վարչախմբի հետ հնարավոր է որևէ կառուցողական գործընթաց առաջ մղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳՆ կոչեցյալի հանդուգն և վիրավորական արձագանքը Հայաստանի կողմից հերթական զիջմանը ականապատ տարածքների գրանցամատյանների տրամադրման պատրաստակամության հարցում հերթական ցուցիչն է այն բանի, թե ինչպիսի հայատյաց և առավելապաշտ թշնամու հետ գործ ունենք։

Հերթական անգամ հօդս ցնդեց այն պատրանքը, թե հայատյաց ու ցեղասպան այդ վարչախմբի հետ հնարավոր է որևէ կառուցողական գործընթաց առաջ մղել, ինչն ի սկզբանե պարզ էր՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ նախադեպեր։ 

Որպես ազգ և պետություն, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է, ուստի պատրանքների ժամանակն վաղուց այլևս սպառված է։

#թշնամու_իրական_վիճակը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular