ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրի Սվետով. Հայաստանում եղել է, կա և կլինի ռուսական բազա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Ելիսեյան պալատի սեփականատեր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի զինված ուժերին ուղղված ուղերձում ասել է, որ այս տարի «մենք անխոնջ կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը և կբախվենք այն իրադարձություններին, որոնք վերաբերվում են մեր մեծ ազգի պարտավորություններին»։

«Ես ձեռնպահ կմնամ մանրամասները թվարկելուց։ Ես կարող եմ նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, ամրապնդում ենք մեր դիրքերը և կայացնում պատմական որոշումներ, հատկապես Հայաստանի հետ կապված, որի մասին հենց նոր նշեցի»,- հայտարարել է Մակրոնը:

«svpressa.ru»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ և լրագրող Յուրի Սվետովը նշել է, որ Փարիզը փնտրում է մի վայր, որտեղ կարող է իրեն դրսևորել որպես աշխարհի առաջատար խաղացողներից մեկը։

— Ներկայում Ֆրանսիան ակտիվորեն դուրս է մղվում Աֆրիկայից, ինչի համար Մակրոնը մեծ ոխ ունի Ռուսաստանի դեմ։ Եվ ուրեմն, շարժառիթներից մեկը Բալկաններում վրեժխնդիր լինելն է, այսինքն պոկելը Սերբիան Ռուսաստանից, իսկ Հարավային Կովկասում շեշտը դրվում է Հայաստանի վրա։ Ավելին, Հայաստանի ղեկավարության՝ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի պահվածքը պարզապես վկայում է Փարիզը որպես հենարան օգտագործելու նրանց ցանկության մասին։ Պետք է հիշել մի կարևոր հանգամանք, որ Հայաստանի և Վրաստանի մտավորականությունը, նույնիսկ Ռուսական կայսրության օրոք, կողմնորոշված ​​էր դեպի Ֆրանսիան. այսպես ասած, «Փարիզում հարբելը» այս մտավորականության ներկայացուցիչների համար երազանքի գագաթնակետն էր։ Նրանք ցանկանում էին հասնել այնտեղ և ամեն ինչ արեցին այնտեղ հասնելու համար: Եվ հետո, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան ապաստան տվեց շատ մեծ թվով փախստականների: Ֆրանսիայում կա հզոր հայկական սփյուռք, որը բավականին ազդեցիկ է կյանքի բոլոր ոլորտներում։ Կարելի է, օրինակ, հիշել հայկական արմատներով ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ Շառլ Ազնավուրին։ Կան ստեղծագործական կառույցների այլ ներկայացուցիչներ, որոնք արմատներով հայ են։

Ուստի Փաշինյանը մտածում է, որ կարող է հույսը դնել սփյուռքի վրա, որը կազդի Փարիզի վրա։ Իսկ Ֆրանսիան մեծ ցանկություն ունի դուրս մղել Ռուսաստանին ու նրա տեղը զբաղեցնել Հարավային Կովկասում։ Միաժամանակ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը բավականին լուրջ է։ Չի կարելի բացառել, որ կկատարվի նույն հնարքը, ինչ Վրաստանում, որտեղ հակասություններ եղան տարբեր ուժերի՝ մի կողմից Միխայիլ Սահակաշվիլիի մյուս կողմից՝ Բիձինա Իվանիշվիլիի միջև։ Արդյունքում Վրաստանի նախագահ դարձավ Ֆրանսիայի քաղաքացի Սոլոմե Զուրաբիշվիլին։ Իսկ ինչպե՞ս է նա իրեն պահում այնտեղ։ Նա ամեն կերպ փորձում է Վրաստանին հետ քաշել Ռուսաստանի հետ ցանկացած շփումից խոսելով ծայրահեղ թշնամական դիրքերից։ Եվ ես չեմ բացառում, որ հիմա Ֆրանսիայում կարող են փնտրել ծագումով հայ մարդու, ով  վերապատրաստում է անցել բոլոր տեսակի եվրոպական կառույցներում, որպեսզի նրան դարձնեն Հայաստանի այն ղեկավարներից մեկը, ով կիրականացնի  առաջադրանքը:

 «svpressa.ru».- Ըստ Ձեզ ով ո՞ւմ է ավելի շատ հետաքրքրում՝ Մակրոնը՞ Փաշինյանին, թե՞ Փաշինյանը Մակրոնին։

- Իհարկե, Մակրոնը Փաշինյանին: Ի վերջո, Ֆրանսիան միջուկային զենք ունեցող համաշխարհային տերություն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական ​​անդամությամբ։ Ի՞նչ ասել այստեղ: Երկիր, որը մուտք ունի դեպի արտաքին աշխարհ, ծովեր և օվկիանոսներ... Իսկ ի՞նչ է Հայաստանը, որը փակված է սարերի մեջ ու ելք չունի դեպի ծով։ Երևանի հարաբերությունները հարևանների հետ բարդ են՝ թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ։ Վրաստանի հետ լավ է, բայց Ադրբեջանի հետ պատերազմ է... Բնականաբար, Փաշինյանն է շահագրգռված:

 «svpressa.ru».- Ի՞նչ եք կարծում, եթե Փարիզը ռազմական աջակցություն ցուցաբերի Երևանին, Ֆրանսիան հակամարտության մեջ կմտնի՞ Ադրբեջանին հովանավորող Թուրքիայի հետ։

— Իրոք, Ֆրանսիան և Թուրքիան ունեն բարդ, շատ բարդ հարաբերություններ։ Բայց չմոռանանք, որ երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Եվ չնայած Թուրքիայի բոլոր «սանձարձակություններին», նա դեռևս ենթարկվում է միտումներին, նա համաձայնեց Ֆինլանդիային ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք իմանալով, թե որքան բացասաբար է դա ընկալում Ռուսաստանը: Հիմա, կարծում եմ, նա նույն կերպ թույլ կտա Շվեդիայի անդամակցությանը։ Այստեղ էլ Ֆրանսիայի հետ սակարկելու են։ Բայց որոշ զիջումների ու նախապատվությունների համար թուրքերն ընդհառաջ կգնան։

Սակայն, ընդհանուր առմամբ, ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը Ֆրանսիային թույլ չեն տա մտնել Հայաստան։ Ռուսաստանի մասին էլ չխոսենք, մեր բազան է այնտեղ, և կշարունակի մնալ այնտեղ։ Սակայն սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հստակ փորձ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular