ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականապատ քարտեզներն ու պետության անարգումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ականապատ տարածքների քարտեզների հերթական «նվերը» Ադրբեջանին վկայեց Հայաստանի պետական համակարգի ապաշնորհությունը, իշխող ուժի՝ պետության նկատմամբ անարգանքը, սեփական խոսքի նկատմամբ հարգանքի բացակայությունը։

Պաշտոնական Երևանը ցավով արձանագրել է, որ իր՝ ականապատ դաշտերի նոր քարտեզներ պատրաստելու և դրանք ադրբեջանական կողմին փոխանցելու մարդասիրական նախաձեռնությունն արժանացել է բացասական ու հեգնական արձագանքի։ «Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած բոլոր ականապատ քարտեզները՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումներով նոր քարտեզներ է պատրաստել՝ քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու համար», - X-ում արված գրառման մեջ նշում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկացրել է, թե ականների մասին նոր տեղեկամատյաններ են ի հայտ եկել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների շրջանում վերջերս անցկացված հարցումների արդյունքում։ Բաքուն, սակայն, կոշտ արձագանքեց դրանք փոխանցելու հայկական կողմի պատրաստակամությանը։ «Ցավոք սրտի, այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ ադրբեջանական կողմի խիստ բացասական և հեգնական արձագանքին` ժխտելով Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթի», - գրառման մեջ շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Իսկ Բաքուն, ի դեպ, առանձնապես ոչինչ էլ չի արել, որի համար կարելի լիներ այս դեպքում քննադատել։ Ծաղրել է, հիշեցրել, որ երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները հերքում էին, որ ականապատ տարածքների քարտեզներ ունեն, նշել, թե Երևանի այս քայլը վստահության ամրապնդմանը միտված քայլ չէ։

Ադրբեջանը Երևանի խոսքի ու գործի անհամապատասխանությունն օգտագործելու է մեր իսկ դեմ՝ միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե Հայաստանի իշխանությունները շարքային ստախոս են։ Այն, որ ստախոս են, դա հայ հանրությունը հրաշալի գիտի, բայց միջազգային ասպարեզում իշխող վարչախմբին ու մեր երկիրը նույն արշինով են չափելու։ 

Սուրեն Մոսինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular