Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳվատեմալայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (ԷՄՍԿ):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:52 Էսկուինտլա քաղաքից 36 կմ հարավ-արեւելք, որի բնակչությունը կազմում է 103 հազար մարդ: Օջախը գտնվել է 108 կմ խորության վրա ։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: