ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձոր-Ստեփանավան մի քանի կմ-անոց մերկասառույց ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 26-ին, կարելի է ասել անգործության էին մատնվել Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը սպասարկող ճանշինականները։ Վաղ առավոտից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, վարորդներից, այդ թվում՝ բեռնատարների ու ավտոբուսների, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին  հայտնում, որ 2 օր է՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների ու վարորդների ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ փրկարարները։

Միայն 17 ժամ անց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել ճանապարհը սպասարկող ճանշինականները ու սկսել մերկասառույց ճանապարհին աղ ու ավազ լցնել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular