ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն դարձել է «պարտիզան»․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ԱՐՇԱՎՆ ՈՒ ՊՆ ՊԱՊԱՆՁՎԵԼԸ

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։

Այս մասին բարձրաձայնել էի դեռ նախորդ տարի։ 2023-ի դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։

Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել էր քսան օր, իսկ արդյունքում ստացել էի 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»:

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Փաշինյանի նշած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ....Եվ դեռ պետք է ապացուցվի....

ՊՆ-ի դեպքում համառեցի. կրկին գրավոր հարցում ուղարկեցի՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն Պապիկյանը ՊԱՐՏԱՎՈՐ է հարցերիս առանձնաբար պատասխանել, կետ առ կետ։ Էլի նախարարությունը տեւական ժամանակ պապանձվել էր, անցնում էին օրերը, իսկ պատասխան չէին կարողանում գտնել։

Միայն հունվարի կեսին ստացա կրկնակի հարցման պատասխան-ծաղրանկար: Այս անգամ էլ Պապիկյանն իր առաջին պատասխանի բառերը հետ ու առաջ էր արել ու կրկին լեզուն կծել։ Պատասխանել է, թե «Փաշինյանի պատասխանից եւ պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ չունի»։

Հունվարի 28-ին Հայոց բանակի մասին դիֆերամբներ կձոնեն պաշտոնյաները, թե բարձրացնում են ԶՈՒ հեղինակությունը։ Իսկ իրականում մեր անվտանգության երաշխավորի դեմ թշնամական հարձակումներն անդադար շարունակվում են։ Եթե սահմանում թշնամին դիպուկահար ու այլ զենքեր է կիրառում, ապա ներսում թշնամական այլ, ավելի ծանր զենք է գործում՝ կեղծիք, զրպարտություն, անպատասխանատու հայտարարություն։ Այդ զենքերը, ցավոք արդեն Փաշինյանի ձեռքում են գործում։

ՊՆ եւ դատախազության հետ ողջ նամակագրությունը կցում եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular