ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի կողմից առաջադրված ԲԴԽ թեկնածուն ինչպես է ազատվել բանակից. աղմկահարույց հետաքննություն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը:

Նա 2023թ. մայիսի 25-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում էր առաջադրվել, սակայն ՔՊ-ն մերժեց նրա թեկնածությունը: Հիմա Արփի Դավոյանը կրկին առաջ է բերել նույն Կարեն Թումանյանին, բայց էլի խնդիրներ են առաջացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ ջանքերով անգլուխ մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության գնահատական տա Կարեն Թումանյանի մասով՝ դրական կամ բացասական:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սկանդալային բացահայտում է արվել Կարեն Թումանյանի կենսագրության մեջ: Պարզվում է, որ 1976 թ. ծնված Թումանյանը, որի 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառյությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա եւ այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որն արդեն 90-ականներին երկու երեխա ուներ:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 94թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular