ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակում են շարժվել փակ դիվանագիտական շրջանակում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Ո՞վ և ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով իշխող ՔՊ կուսակցության անդամների առաջ, նոր դիրքորոշում է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից ակնկալում են տարածքային պահանջների բացակայության լրացուցիչ երաշխիքներ։ Նրա խոսքով, դիվանագիտական փաստաթղթերում «միշտ կա որոշակի ենթատեքստ», և «Երևանն ու Բաքուն, ամենայն հավանականությամբ, մյուս կողմի առաջարկներում տեսնում են տարածքային պահանջների սպառնալիք, եթե ոչ հիմա, ապա ապագայում»։

Այսինքն, Երևանի և Բաքվի հարաբերություններում կրկին փոխվել է քաղաքական տեսլականը։ Ի՞նչ է պատահել: iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն այդ հարցին պատասխանել է այսպես. «Նախ՝ ինչո՞ւ է Փաշինյանը խոսում ինչ-որ երաշխիքների մասին ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի անունից, որի կարծիքն այդ հարցում դեռևս հայտնի չէ։ Ակնհայտ է, որ նա տեսնում է ինչոր երրորդ արտաքին կողմի՝ որպես Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր»։ Սակայն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ վարել առանց միջնորդների մասնակցության, և այդ դիրքորոշումը Հայաստանի կողմից չի ընդունվում։ «Հիմա Փաշինյանի հայտարարության մասին. ինչպե՞ս պետք է դա հասկանալ:

Ի վերջո, մինչ այժմ թվում էր, թե խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստում էին միայն Երևանն ու Բաքուն, իսկ մնացածները հանդես էին գալիս կամ կարող էին հանդես գալ որպես խորհրդատու կամ ակտիվ միջնորդ։ Հիմա, ըստ Փաշինյանի, պարզվում է, որ այդպես չէ»,- պարզաբանել է Տարասովը։ Ստացվում է, որ, ինչպես ասում է հայտնի ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը տապալվում է, երկու երկրների ղեկավարները տարբեր կերպ են գնահատում խաղաղության հեռանկարները։ Միևնույն ժամանակ, Արևմուտքից ակտիվացել են բացասական նարատիվները Ադրբեջանի դեմ։ Այսպիսով, փակուղային իրավիճակ է ստեղծվել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պայմանագրի տեքստի հարցով։

«Այո, դա ճիշտ է: Բաքուն դիվանագիտական մանևրի ավելի շատ հնարավորություններ ունի։ Նրա համար սկզբունքային նշանակություն չունի, թե բանակցային որ հարթակում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի հետ, քանի որ այն իրավաբանորեն ամրագրում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Բայց ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ ինչ-որ մակարդակով բանակցություններ լինեն, դժվար թե դրանք բեկումնային լինեն։ Հավանաբար, պատահական չէ, որ Ալիևը որոշել է ևս մեկ անգամ ընդգծել Զանգեզուրի միջանցքի թեման, որը Հայաստանում ոմանք համարում են Ղարաբաղի կորստից հետո ինքնիշխանության կորստի վտանգ։ Արդյունքում Երևանն ու Բաքուն շարունակում են շարժվել փակ դիվանագիտական շրջանակում»,- ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular